Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից երկու դպրոցականներ կմասնակցեն «Ժիվայա կլասիկա» խորագրով մանկական ընթերցանության միջազգային մրցույթ-փառատոնի հանրապետական փուլին

17.02.2022

Արդեն ավանդույթ դարձած «Ժիվայա կլասիկա» խորագրով մանկական ընթերցանության միջազգային մրցույթ-փառատոնի տարածքային փուլն այս տարի անցկացվել է հունվար ամսին, իսկ փետրվարի 11–ին Գավառի՝ Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում կայացել է միջազգային մրցույթ- փառատոնի մարզային փուլը, որին մասնակցել են Գավառի, Մարտունու, Վարդենիսի և Սևանի տարածաշրջաններից տարածքային փուլում հաղթող ճանաչված 12-17 տարեկան 23 աշակերտ:
Մրցույթի ընթացքում ներկայացվող նյութի ընտրության համար նախապես տրվել է համապատասխան ցանկ: Մասնակիցները ընտրել և ներկայացրել են ռուս կամ այլազգի որևէ գրողի՝ ռուսերենով գրված արձակ ստեղծագործություններից մի հատված՝ մինչև 5 րոպե տևողությամբ:
Ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուսաց լեզվի ուսուցիչներ՝ Վարդենիսի թիվ 4 հիմնական, Գեղարքունիքի, Գանձակի թիվ 1, Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցներից:
Մրցույթ-փառատոնի մարզային փուլի արդյունքում հաթող են ճանաչվել Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Նավոյանը և Հայրավանքի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Նարե Առաքելյանը: Նրանք կմասնակցեն Երևանում անցկացվող մրցույթ- փառատոնի հանրապետական փուլին:
Մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցներն ու հաղթողները Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստացել են գրքեր:
Փառատոնի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38