Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլը

17.02.2022

Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցավ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլը:
Մարզային փուլին մասնակցում էին 2022 թվականի հունվարի 25-27-ին կայացած մրցաշարի համայնքային փուլի տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված թենիսիստները, ովքեր ներկայացնում էին Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքները:
Մրցաշարի համայնքային փուլին մասնակցել էին 148 մարզիկ:
Մարզային փուլի մրցումներին ներկա էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, նույն վարչության զանգվածային սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ:
Գեղարքւնիքի մարզպետի անունից մարզիկներին ողջունեց եւ հաջողություններ մաղթեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:
Գեղարվեստական կատարումներով մարզիկներին ողջունեցին Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարի եւ վոկալի բաժնի սաները:
Մրցումներն անցկացվեցին երկու տարիքային խմբով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված էին 18-ից 35 տարեկան կանայք եւ 18-ից 40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 36 եւ բարձր տարիքի կանայք ու 41 եւ բարձր տարիքի տղամարդիկ:
Տղամարդկանց եւ կանանց մրցումները տեղի ունեցան առանձին-առանձին: Յուաքանչյուր տարիքային խմբում նախօրոք վիճակահանությամբ որոշվել էին մրցակից զույգերը:
Մրցումներն անցկացվեցին կիսաօլիմպիական մրցակարգով, որի համաձայն՝ 2 պարտությունից հետո մարզիկը դուրս էր մնում հետագա պայքարից: Հաղթող էր համարվում այն մարզիկը ով ունենում էր 3 հաղթանակ:
Ծավալված հետաքրքիր եւ անզիջում պայքարում մրցանակային տեղեր գրաված բոլոր թենիսիստներին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի անունից հանձնվեցին հավաստագրեր:
Ըստ տարիքային խմբերի` մրցանակային տեղեր գրաված մարզիկներից կձեւավորվի մարզի հավաքական թիմը, որը մարտ ամսին կմասնակցի մրցաշարի հանրապետական փուլին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38