Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Գավառի թիվ 4 և 5 հիմնական դպրոցներ

17.02.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային հերթական այցով եղավ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում, որտեղ հետևեց 2022 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի ընթացքին, զրուցեց օլիմպիադայի ռուսաց լեզվի առարկայական հանձնաժողովի անդամների հետ:
Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանի ուղեկցությամբ մարզպետ Կարեն Սարգսյանը շրջեց նաև դպրոցի նախակրթարանում, դասասենյակներում, ծանոթացավ առկա պայմաններին, հաճախումներին, դասասենյակներում նորմալ ջերմաստիճանի ապահովմանը, հակահամաճարակային կանոնների պահպանմանը, դիտարկեց դպրոցի ճաշարանում, մարզադահլիճում և հանդիսությունների դահլիճում առկա պայմանները:
Տնօրենը մարզպետին ներկայացրեց դպրոցի տնտեսված միջոցների հաշվին նախորդ տարի իրենց կողմից իրականացված ներքին հարդարման որոշակի աշխատանքները: Խոսվեց դպրոցում որոշ դասաընթացների կազմակերպմանը խոչընդոտող մի շարք խնդիրների մասին, որոնք, ըստ տնօրենի, ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն: Դպրոցում զգացվում է համակարգիչների, դպրոցի միջանցքներում պատուհանների թարմացման և ջեռուցման ապահովման, մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի հիմնանորոգման, համապատասխան գույքի ձեռքբերման անհրաժեշտություն:
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Գավառի Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց, որտեղ տնօրեն Գայանե Գրիգորյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցի դասասենյակներում, մարզադահլիճում, ճաշարանում, ծանոթացավ դասընթացների անցկացման համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների հագեցվածությանը, դպրոցականների սննդի կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին, ջեռուցման և շենքային պայմաններին: Այստեղ մտահոգող խնդիրն, ըստ տնօրենի, կապված է դպրոցական շենքի տարածքի և աշակերտների թվի անհամատեղելիության հետ: Չնայած դասընթացների երկհերթ կազմակերպմանը, այդուհանդերձ, դպրոցն ունի կից կառույցի խիստ անհրաժեշտություն:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դրական գնահատեց երկու դպրոցներում կատարած շրջայցի արդյունքները՝ խոստանալով միջոցներ ներգրավել և հնարավորության սահմաններում աջակցել տեղերում բարձրացված խնդիրների կարգավորմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38