Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ

11.02.2022

Մարզի առողջապահական ոլորտում առկա հրատապ և առաջնահերթ խնդիրներին անդրադառնալով՝ քննարկվեց կորոնավիուսի դեմ պատվաստումների, մանկական պատվաստումների, սկրինինգային հետազոտությունների, ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված որոշ բուժհիմնարկների միավորման գործընթացների, բուժման կամ հետազոտությունների նպատակով կատարվող ուղեգրումների, աշխատանքային կատարողական կարգապահության, բժշկական թափոնների տեղափոխման, շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր։
Բուժհաստատությունների տնօրեններին հանձնարարվեց՝ սեղմ ժամկետներում վերացնել նկատված թերություններն ու բացերը, կարգավորել առաջացած խնդիրները և բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը։
Մարզպետը անբավարար համարեց համավարակի դեմ իրականացվող պատվաստումների ցուցանիշները։ «Մեր բուժհիմնարկների տնօրենները ոչ թե պետք է սպասեն պատվաստումների համար մարդկանց կամավոր ներկայանալուն, այլ իրենք էլ պետք է լինեն նախաձեռնող և հետևողական։ Մոտակա ամիսների ընթացքում մենք համատեղ ուժերով պետք է բարելավենք ցուցանիշներն այս ուղղությամբ։ Այս պահի դրությամբ ունենք թե՛ բարձր ցուցանիշներ, թե՛ ցածր ցուցանիշներ ապահովող բուժհիմնարկներ, որոնցից յուրաքանչյուրն իր կատարած աշխատանքի դիմաց ստանալու է համարժեք գնահատական:
Մենք պետք է համատեղ աշխատանքով կարողանանք արդյունավետ պայքար տանել համաշխարհային նշանակության այս չարիքի դեմ և ապահովենք մեր քաղաքացիների առողջ կյանքը։
Կոչ եմ անում՝ հետևողական աշխատանքով բարձրացնել ցուցանիշները նաև մանկական պատվաստումների, սկրինինգային հետազոտությունների և մի շարք այլ ուղղություններում։
Բուժման կամ հետազոտությունների նպատակներով ուղեգրումներ կատարելիս պետք է նախապատվությունը տալ մեր մարզի, այլ ոչ թե մայրաքաղաքի բուժհաստատություններին։ Հարկավոր է մարզպետարան ներկայացնել առաջարկություններ շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման հարցերի շուրջ, եթե այդպիսիք կան։ Անհրաժեշտ է հետևողականորեն ավարտի հասցնել նաև ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված միավորման գործընթացները առանձին բուժհիմնարկներում»,- նշեց Կարեն Սարգսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38