Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն
09.02.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի փետրվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն:
Քաղաքացիների զգալի մասը դիմեցին մարզպետարանից դրամական օգնություն, սոցիալական խնդիրների կարգավորման հարցում անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու, Գավառագետի Արծվաքար թաղամասով անցնող հատվածի հունի մաքրման աշխատանքների կազմակերպման, հրդեհված անասնագոմի, անասնակերի և անկած ոչխարների դիմաց փոխհատուցում ստանալու, աշխատանքի տեղավորման, անձնական բնույթի այլ հարցերով:
Դիմումատուներին տեղում տրվեց բավարար պատասխան, իսկ մի քանի դիմումներ էլ հաշվառվեցին մարզպետարանում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: