Նորություններ
Գեղարքունիքի մարզում շարունակվում են ճանապարհների մաքրման աշխատանքները
20.01.2022

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տվյալներով հունվարի 20-ի օրվա երկրորդ կեսից սկսած ձնաբքի և տեղումների դադարից հետո, աշխատանքներ են տարվել Վարդենյաց լեռնանցքում ճանապարհների անցանելիությունը ապահովելու ուղղությամբ:
Իրականացվող ճանապարհամաքրման աշխատանքների արդյունքում ժամը 15:00-ի դրությամբ նշված ճանապարհը արդեն դարձել է դժվար երթևեկելի: Աշխատանքներ են տարվում այն ամբողջությամբ անցանելի դարձնելու համար: Մարզում իրականացվող ճանապարհամաքրման աշխատանքներին հետևել և տեղում ծանոթացել են Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը:
«Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները գտնվում են մեր մշտական ուշադրության կենտրոնում և ճանապարհ սպասարկող կազմակերպությունների հետ միասին արվում է հնարավորը, որպեսզի մարզում փակ ճանապարհներ չունենանք»,- նշեց Արմեն Զոհրաբյանը: