Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

15.01.2022

Հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, օգնականները, խորհրդականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, նրա տեղակալը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը:
Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների վերաբերյալ կատարված աշխատանքները:
Խոսվեց մարզի համայնքներում և բնակավայրերում ճանապարհների տեխնիկական հսկողության պատշաճ կազմակերպման, մարզում ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի, խոշորացված համայնքապետարաններում և բնակավայրերում գույքագրումների, հանձնում-ընդունումների կազմակերպման, դրանց վերաբերյալ իրավական փաստաթղթերի կազմման, մարզպետարանի կողմից ցուցաբերվող աջակցության, մարզում անասնագլխաքանակի հաշվառման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և մի շարք այլ թեմաների մասին:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ Գեղարքունիքի մարզում համավարակի դեմ, այդ օրվա դրությամբ, պատվաստումների գործընթացը հասնում է 40,3 տոկոսի:
Մարզպետը հորդորեց ամենօրյա և հետևողական աշխատանք տանել՝ այդ ցուցանիշը սեղմ ժամկետում բարձրացնելու համար, ինչպես նաև հանձնարարեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջին քաղաքացիների կողմից ուղարկված հարցումները և դրանց պատասխանել սահմանված կարգով:
Խորհրդակցության ընթացքում արձանագրվեց նաև սուբվենցիոն նոր ծրագրերի վերաբերյալ հայտերի հավաքագրման և դրանց քննարկման, մարզի տարբեր համայնքներում այլ ծրագրեր իրականացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուն վերաբերող հարցեր:
Կարեն Սարգսյանն անդրադարձավ մարզպետարանի աշխատանքային ներքին կարգապահական կանոնների պահպանմանը, դիտարկեց հանրակրթական որոշ դպրոցներում կատարած աշխատանքային այցի ընթացքում գրանցված խնդիրները:
Քննարկվեցին նաև աշխատանքային բնույթի այլ հարցեր, ստորաբաժանումների ղեկավարները ստացան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:09:27