Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թող իրականանան մանուկների բոլոր հրաշալի երազներն ու երազանքները

10.01.2022

Գեղարքունիքի մարզպետարանին ուղղված Ամանորյա շնորհավորանքների մեջ էր նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» Teach for All միջազգային կրթական կազմակերպության Հայաստանյան ծրագրի բացիկը, որի նպատակն է ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կարող է ստանալ գերազանց կրթություն:

Բացիկին կցված էր Ծովազարդի փոքրիկ բնակչուհի 9-ամյա Մարինա Սահակյանի  նամակը՝ Ձմեռ պապին, որում Մարինան խնդրել էր նկարչական պարագաներ:
Հունվարի 10-ին մարզպետ Կարեն Սարգսյանը  հանդիպեց և իրականություն դարձրեց  փոքրիկի խնդրանքը:
Թող իրականանան մանուկների բոլոր հրաշալի երազներն ու երազանքները, նշել է Գեղարքունիքի մարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55