Նորություններ
Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց եւ անցանելի են
03.01.2022

Գեղարքունիքի մարզում հունվարի 2-ին տեղացած թույլ ձյունն էապես չի խոչընդոտել միջպետական, հանրապետական , մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների անցանելիությանը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, մարզի ճանապարհներին նախորդ գիշերվա ընթացքում ձնածածկույթ չի առաջացել։ Որոշ տեղերում առաջացել է մերկասառույց, որը մշակվել է ճանապարհաշինարարների կողմից։ Հունվարի 3-ի կեսօրվա դրությամբ բաց եւ անցանելի են բոլոր ճանապարհները։