Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020-21 ուսումնական տարում ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը

29.12.2021

2021 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզում կայացել են ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության ներդպրոցական, տարածքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել են մարզի բոլոր հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարաններում սովորող ավելի քան 4000 դպրոցականներ:

Ներդպրոցական և տարածքային փուլերի մրցումներին մասնակցել են 1-6-րդ, իսկ մարզային և հանրապետական փուլերի մրցումներին՝ 4-6-րդ դասարանների աշակերտներից ձևավորված թիմերը:

ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մարզային փուլում հաղթող թիմերից ձևավորվել է Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկվել են Մարտունու
Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական, Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ, Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը:
Հավաքական թիմում հանդես են եկել 12 դպրոցականներ, 3 մարզիչներ և Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության 1 ներկայացուցիչ:

2021 թվականի դեկտեմբերի 24-25-ը Վանաձոր քաղաքում կայացել է 2020-21 ուսումնական տարվա ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը, որի ընթացքում Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը:
Մրցապայքարն ընթացել է 6 մարզաձևերից, որոնք են՝ վազք՝ 500 մետր, վազք՝ 60 մետր, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքով, ձգումներ կախ վիճակից և փոխանցումավազք:
Գեղարքունիքի մարզի հավաքական թիմի անդամները խրախուսվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55