Նորություններ
Համատեղ իրականացնենք ձկնորսության արգելքին վերաբերող միջոցառումների ծրագիրը
28.12.2021

2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը:
Պետական կառավարման և վերահսկողական մարմիններից բացի, կարիքը կա նաև քաղաքացիական հասարակության և բնապահպանական հանրության լայն շրջանակների աջակցության։
Ուստի, մեր հայրենակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր քաղաքացիական գիտակցություն և Սևանա լճի էկոհամակարգի ու ձկնապաշարի վերականգնման կարևոր առաքելությունն իրականացնելիս կանգնել պետության կողքին: https://www.facebook.com/gegharkunik.gov/videos/1575622046146542