Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զորակոչիկների հերթական խումբը Հայոց բանակ ճանապարհվեց Գավառ և Ճամբարակ համայնքներից

22.12.2021

Գեղարքունիքի մարզում 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի հերթական փուլն անցկացվեց Գավառ և Ճամբարակ համայնքներում: ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի ստորաբաժանման Գավառի և Ճամբարակի բաժնմունքներում հաշվառված նորակոչիկները նշված համայնքներից և նրանցում ներառված բնակավայրերից էին:
Զորակոչի արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը,Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ ու հարազատներ:
Արարողության ընթացքում հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ուղղված նորակոչիկներին, մաղթելով նրանց խաղաղ ծառայություն և բարի վերադարձ:
Զորակոչի արարողությունը շարունակվեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հոգևոր դասի կողմից կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55