Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ
20.12.2021

Ազգային անվտանգության հարգելի՛ աշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու և գնահատելու մեր երկրի անվտանգության աշխատակիցների աշխատանքն ու գործունեությունը՝ ուղղված հայրենիքի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը:
Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից է, և մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու նշանակությունն այդ առաքելության իրականացման գործում:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը այսօր առավել քան երբևէ պատվով և մեծ հաջողությամբ է իրականացնում իր առջև դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին, մեր երկրի առջև ծառացող տարաբնույթ մարտահրավերներին:
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովրդի և հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու վեհ գործի: