Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց ՏԻՄ ընտրություններում հաղթանակած քաղաքական ուժերի ավագանու ցուցակի առաջին համարներին

16.12.2021

Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան և Վարդենիս խոշորացված համայնքներում: Տարածքային ընտրական հանձնաժողովներում արդեն ամփոփվել են ընտրությունների արդյունքները: Դեկտեմբերի 16-ից ավագանու ընտրված անդամներին շնորհվում են վկայականներ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը  շնորհավորեց թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովների  նախագահների կողմից  վկայականներ ստացած  Գավառ խոշորացված համայնքում «Գուգեն Մարտիրոսյան» դաշինքի կողմից առաջադրված ավագանու ցուցակը գլխավորող Գուրգեն Մարտիրոսյանին, Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանին և Սևան խոշորացված համայնքում «Սարգիս Մուրադյան» դաշինքի կողմից առաջադրված ավագանու ցուցակը գլխավորող Սարգիս Մուրադյանին: 
Մարզպետը շնորհավորեց նրանց ՏԻՄ ընտրություններում գրանցած հաղթանակի համար, մաղթելով հաջողություններ և բեղմնավոր աշխատանքային գործունեություն: 
Առաջիկայում վերը նշված խոշորացված համայնքներում տեղի կունենան ավագանու անդրանիկ նիստերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55