Նորություններ
Գավառ համայնքը տեղեկացնում է ավագանու համար 1 նիստի մասին
16.12.2021

Գավառի համայնքապետարանից տեղեկացնում են, որ ս/թ դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, ավագանու նստավայրում /հասցե՝ Գավառի համայնքապետարան, Գր. Լուսավորչի 12/ տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու համար 1 նիստը, օրակարգային հետևյալ հարցերով.
Օրակարգի հաստատման մասին
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձնման մասին:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի առաջին նստաշրջանի գումարման օրվա սահմանում: