Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական աջակցությամբ հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզով անցնող Մ-14, Մ-4, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշակի հատված

14.12.2021

Այս տարի հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզով անցնող Մ-14, Մ-4, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը։
20.9կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն։ Ամբողջ մակերեսով տեղադրվել են ճանապարհի նոր հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինաշխատանքների ընթացքում վերանորոգվել են նաև 12 կամուրջ և կամրջային անցումներ, տեղադրվել են արգելապատնեշներ, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։
Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների համար հատկացվել է մոտ 1 մլրդ 995 մլն դրամ։
Լուսանկարները պատմում են աշխատանքների ընթացքի մասին։

 Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55