Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ ձմեռային զորակոչի առաջին նիստը

14.12.2021

Դեկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյան:
Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:
Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին ձմեռային զորակոչի ընթացքի, զորակոչի աշխատանքների կազմակերպմանը ներգրավված պետական մարմինների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից մարզային զորակոչային հանձնաժողովին ներկայացրած որոշ զորակոչիկների անձնական փաստաթղթերը, որոնց վերաբերյալ կայացվեց համապատասխան որոշում:
Զորակոչային հանձնաժողովի կողմից քննարկված հարցերի վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը տվեց համապատասխան հանձնարարականներ և նշեց, որ զորակոչիկների հետ կապված բուժզննման ընթացքում պետք է բացառել որևէ բացթողում, իսկ ձմեռային զորակոչի համար տրված նախնական առաջադրանքը ենթակա է պարտադիր կատարման: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22