Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն

08.12.2021

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` դեկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետի խորհրդական Աշոտ Կարապետյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Նախապես գրանցված 35 քաղաքացիներից ընդունելությանը ներկայացան 20-ը: Դիմումատուների հիմնական մասը ակնկալում էին մարզպետից ստանալ ֆինանսական աջակցություն` սոցիալ-տնտեսական տարաբնույթ խնդիրների լուծման նպատակով: Երկու քաղաքացի դիմեցին աշխատանքի տեղավորման և երեքը բնակարանի վերանորոգման, սեփականության իրավունքի ձեռքբերման նպատակով: Դիմումատուների մի մասը տեղում ստացան բավարար պատասխան: Մնացած դիմումատուներին պատասխան կտրվի դիմումները լրացուցիչ ուսումնասիրելուց հետո` օրենքով սահմանված ժամկետում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55