Նորություններ
ՀՀ կառավարության աջակցությամբ Վանևանում իրականացվել է ներդրումային ծրագիր
12.11.2021

Վանևան համայնքը, որն ունի 108 տնտեսություն և 430 բնակիչ՝ խմելու ջրից օգտվել է Լճավանի ակունքներից և ջրամատակարարվել օրական 4-5 ժամ, ինչն էլ չի բավարարել համայնքի ազգաբնակչությանը:
ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով Վանևան համայնքում կառուցվել է ջրագիծ՝ խորքային հորից մինչև ՕԿՋ, որի շնորհիվ համայնքը ապահովվում է շուրջ 12 ժամյա ջրամատակարարմամբ և բարելավվում է բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը: