Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն
10.11.2021
Նոյեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցում էին մարզպետարանի գլխավոր քարտուղարը և մարզպետի օգնականները:
Ընդունելության եկած քաղաքացիները դիմեցին դրամական օգնություն ստանալու, սոցիալական նպաստից օգտվելու, վթարային վիճակում գտնվող բնակարանների վերանորոգման, բազմաբնակարան շենքի տանիքի թարմացման, բնակարանի սեփականության իրավունքի ապահովման, վառելիքի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային խնդիրների լուծման և այլ հարցերով:
Քաղաքացիների կողմից բարձրացրած հարցերի մի մասին տեղում տրվեց բավարար պատասխան, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով: