Տպել
Նորություններ
Պետական աջակցությամբ ասֆալտապատվել է Նորատուսի N1 միջնակարգ դպրոցի բակը
08.11.2021

Սույն թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով լուծվել է Նորատուսի N1 միջնակարգ դպրոցի բակի ալֆալտապատման խնդիրը:
Ասֆալտապատվել է դպրոցի դարպասից մինչև մուտքը ընկած տարածությունը, որը տարիների ընթացքում քանդվել էր՝ անձրևային օրերին աշակերտների և ուսուցիչների համար դառնալով անանցանելի: