Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի երաժշտական դպրոցները «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում համագործակցում են մայրաքաղաքի դպրոցների հետ

04.11.2021

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի եւ Սեւան քաղաքային համայնքների երաժշտական դպրոցները «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում համագործակցում են մայրաքաղաքի դպրոցների հետ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ «Երեւանի եւ ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում 2021 թվականի հոկտեմբեր ամսից հանրապետության ողջ տարածքում կազմակերպվել են մարզերի եւ Երևան քաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների փոխայցելություններ, վարպտաց դասերի անցկացում վաստակաշատ մանկավարժների կողմից, էքսկուրսիաներ տեսարժան վայրեր եւ այցելություններ թանգարաններ: Ծրագիրն իրագործել է Երեւանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը, իսկ մասնակից դպրոցների մասնագիտական ընտրությունն իրականացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ԿԳՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժինը:
«Այս ծրագրին սիրով միացան մեր մարզի արվեստի եւ երաժշտական դպրոցները եւ ցուցաբերեցին մեծ ակտիվություն: Վ. Մոկացյանի անվան երաժշտական դպրոցի շնորհալի սաները հոկտեմբերի 7-ին համերգային ծրագրով հանդես եկան Մարտունու երաժշտական դպրոցում, շփվեցին աշակերտների հետ եւ միմյանց փոխանակեցին իրենց լավագույն փորձը, այնուհետև շրջեցին Հայրավանք գյուղի տեսարժան վայրերում: Իսկ Մարտունու երաժշտական դպրոցը համերգային ծրագրով հոկտեմբերի 14-ին փոխայցելությամբ հանդես եկավ Վ. Մոկացյանի անվան երաժշտական դպրոցում, դպրոցի սաները եղան նաեւ Երեւան քաղաքի տեսարժան վայրերում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հոկտեմբերի 15-ին համերգային ծրագրով հանդես եկան Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև դպրոցականները եղան Հայրավանքի տեսարժան վայրերում, իսկ Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցը հոկտեմբերի 29-ին համերգային ծրագրով հանդես եկավ Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում, դպրոցի սաները վերջում այցելեցին Երեւան քաղաքի պատմության թանգարան:
Ալ.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հոկտեմբերի 18-ին համերգային ծրագրով հանդես եկավ Սեւանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում, վերջում սաներն այցեցին Սեւանի թերակղզի, իսկ Սեւանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտները հոկտեմբերի 29-ին համերգային ծրագրով հանդես եկան Ալ.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, մասնակցեցին վարպետության դասերի, այնուհետ եղան Երեւան քաղաքի պատմության թանգարանում:
Փոխայցելությունները մեծ ոգեւորություն առաջացրին մարզի արվեստի եւ երաժշտական դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների շրջանում, դպրոցների միջեւ ձգվեցին բարեկամական կամուրջներ, անցկացվեցին շատ կարեւոր եւ ուսանելի վարպետաց դասեր, եղավ փորձի փոխանակում»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26