Նորություններ
Ծովազարդում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է 1254 գծամետր ճանապարհ
04.11.2021

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է կենտրոնական փողոցը՝ 1254 գծամետր երկարությամբ եւ 6800 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 72 միլիոն 464 հազար դրամ, որի 40 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Ծովազարդի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի օգոստոսից եւ ավարտվել հոկտեմբեր ամսվա ընթացքում։ Այս պահի դրությամբ 4700 գծամետր երկարություն ունեցող կենտրոնական փողոցից հիմնանորոգված է 3000 գծամետրը, որից 1254 գծամետրը ասֆալտապատվել է այս տարի, 1746 գծամետրը՝ նախորդ տարիների ծրագրերով։