Նորություններ
ՀՀ կառավարության աջակցությամբ Կախակնի դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ
03.11.2021

ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով Կախակն գյուղի միջնակարգ դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ:
Տեղադրվել է 330 հատ մարտկոց, կառուցվել կաթսայատուն, տաք ջրի ջրամատակարարման /110,5մ/ և հետադարձ համակարգ, տեղադրվել է 85կվ հզորության կոշտ վառելիքի կաթսա:
Կառուցված համակարգի շնորհիվ ջեռուցվում է դասապրոցեսը կազմակերպելու համար անհրաժեշտ 600մ/ք մակերես, որից՝ 7 դասասենյակ, 1-ին և 2-րդ հարկերի միջանցքները, համակարգչային դասասենյակը, ուսուցչանոցը և աստիճանավանդակը: