Նորություններ
Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն համայնքներում կատարվել են ասֆալտբետոնյա ծածկի վերականգնման աշխատանքներ
26.10.2021
2021 թվականի գարնանը կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Մարտունի-Ներքին Գետաշեն և Մ10-Ներքին Գետաշեն-Վերին, Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ավտոճանապահների Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն համայնքներով անցնող մի քանի հատվածներում (յուրաքանչյուր ճանապարհի վրա շուրջ 320 գծամետր) ասֆալտբետոնյա ծածկը ամբողջությամբ քայքայվել է և երթևեկության համար դարձել դժվարանցանելի: Սպասարկման շրջանակներում նախատեսված ֆինանսական միջոցներով հնարավոր չէր իրականացնել վերականգնման աշխատանքներ, ուստի՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով, համայնքապետարանների կողմից կազմվել են նախահաշվային փաստաթղթեր և հայտարարվել մրցույթներ, որոնց հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից կատարվել են ասֆալտբետոնյա ծածկի վերականգնման աշխատանքները (Ներքին Գետաշենում 750քմ, Վերին Գետաշենում 760քմ):