Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կներդրվի «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը

21.10.2021

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային, «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին և նույն ծրագրի հաղորդակցման վարչության գծով պատասխանատու Իննա Գալոյանին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի ղեկավարը և ծրագրի պատասխանատուն հանդիպման մասնակիցներին ներկայացրել են ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու խնդիրները: «Ծրագրի նպատակն է աջակցել մարզի բնակիչների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը: Ծրագրին միանալու համար շահառուները նախ կմասնակցեն երկամսյա օնլայն դասընթացների, որը հաջողությամբ ավարտելուց հետո նրանց հնարավորություն կտրվի ներկայացնել անհատական բիզնես պլանններ: Հավանության արժանացած բիզնես առաջարկները կարող են իրագործվել ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի և շահառուի կողմից ներդրված նույնաչափ գումարի համադրմամբ: Այս ծրագրից կարող են օգտվել ինչպես սկսնակ ձեռնարկատերերն, այնպես էլ արդեն որոշ ժամանակ գործող բիզնես ունեցողները»,- ներկայացրեց ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանը:
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրայի տեղեկացմամբ՝ տրամադրվելիք դրամաշնորհի չափը մեկ շահառուի կողմից ներկայացրած բիզնես գաղափարի համար կազմում է մոտավորապես 2000-ից 10.000 եվրո: Դիմորդները պետք է կատարեն իրենց տրամադրվելիք դրամաշնորհի գումարի չափով ներդրում, որը դրամաշնորհ ստանալու պարտադիր պայման է հանդիսանում:
«Դրամաշնորհը պարտադիր պետք է համալրվի շահառուի կողմից հատկացվող նույնքան գումարով: Այն կարող է օգտագործվել հիմնական միջոցների՝ այդ թվում գույքի, արտադրամասի, տեխնիկական միջոցների և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/ կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով: Ծրագրի շրջանակներում չեն կարող ֆինանսավորվել առևտրային գործունեությանը, ֆինանսավարկային և ֆինանսական գործունեությանը, արտարժույթի փոխանակմանը, մոլեխաղերին ուղղված գաղափարները»,- նշեց Կարել Հոֆսթրանը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց ծրագիրը Գեղարքունիքի մարզում ներդնելու գաղափարը, և նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել ծրագրի հաջող իրականացմանը մարզում :
Գեղարքունիքի մարզում «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի տևողությունը 48 ամիս է: Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Գեղարքունիքի մարզում ծրագրի իրագործման նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում կկայանա ևս մեկ առավել ընդլայնված հանդիպում- քննարկում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55