Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երևանում կայացավ հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը

20.10.2021

Երևանում կայացավ հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը՝ «Նոր իրողությունների պարագայում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներ» խորագրով, որի կազմակերպիչներն էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։
2011 թվականից պարբերաբար անցկացվող միջտարածաշրջանային համաժողովները նպաստում են Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացմանը և խնդիր ունեն նպաստել երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով առկա փոխգործակցության մեծ ներուժի բացահայտմանը, գործակցության նոր ուղղությունների նախանշմանը և նոր կապերի հաստատմանը։
Ութերորդ հայ-ռուսական ֆորումի նպատակն էր ի հայտ բերել պոտենցիալ գործընկերների, որոնք հետաքրքրված են արտադրանքի ու ապրանքների արտահանման, ներդրումների և այլ համատեղ նախագծերի իրականացման գործում համագործակցելու ուղղությամբ։
Համաժողովի շրջանակներում իրականացվեց ռուսական արտահանման կենտրոնի բիզնես առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ, ինչպես նաև տեղի ունեցան կլոր սեղան քննարկումներ «Եվրասիական գործընկերության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները», «Արդյունաբերական կլաստերների ներուժը. Համատեղ նախագծերի իրականացում», «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում», «ՀՀ և ՌԴ մարզեր. Կրթական և երիտասարդական համագործակցություն», «Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում» թեմաներով:
Համաժողովին մասնակցում էր նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների ղեկավարներից ձևավորված պատվիրակությունը՝ մարզպետ Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55