Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ (ՊՀԾ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

19.10.2021

Ծրագիրի միջոցով ՊՀԾ-ն սննդի արտադրության ոլորտում գործող 7 միկրոձեռնարկություններին հնարավորություն է տալիս ստանալ 30% սուբսիդավորում՝ արևային կայաններ տեղադրելու համար, որը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և եկամտաբերության աճին։ Արևային կայան ստացող միկրոձեռնարկությունը որպես կանխավճար պետք է վճարի արևային կայանի արժեքի ընդամենը 10%-ը: Արժեքի մնացած 60%-ը միկրոձեռնարկությունը կվճարի մաս առ մաս՝ 5 տարվա ընթացքում:

Ծրագրի ընտրության չափանիշների մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ՝ https://bit.ly/3vcGiFr

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմում հետևյալ հղումով՝ https://ee.humanitarianresponse.info/x/DvidHWCa

Դիմումները բաց կլինեն 2021 թ․-ի հոկտեմբերի 22 -ից մինչև 2021թ․-ի հոկտեմբերի 31-ը, ժամը 18:00: Հաջողակ դիմորդները կտեղեկացվեն ՊՀԾ- ի կողմից: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ հետևյալ էլ.հասցեով wfp.yerevan@wfp.org կամ զանգահարել (374 10) 58 05 38 հեռախոսահամարով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55