Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

16.10.2021

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման արդյունքները։
Զեկուցելով հանձնարարականների կատարման արդյունքների մասին՝ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները նշեցին, որ տրված հանձնարարականները, որոնք վերաբերում են համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրմանը, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների մաքրությանը, համավարակի դեմ պայքարի միջոցառումների կատարմանը, սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագրերի ուրվագծմանն ու կազմմանը, համայնքների խոշորացման քաղաքականության թեմայով հանրային քննարկումների կազմակերպմանը՝ կրում են շարունակական բնույթ և գտնվում են իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Մարզպետն անդրադարձավ նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման խնդիրներին։ «Առանձին համայնքներում իմ կողմից կատարված դիտարկումները ցույց տվեցին, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս որոշակի թերացումներ։ Հարկավոր է միջոցներ ձեռնարկել՝ թերությունները շտկելու և խնդիրները կարգավորելու համար»,-նշեց մարզպետը։
Խորհրդակցության վերջում մարզպետը ներկաների հետ քննարկեց հոկտեմբերի 18-ին և 19-ին Երևանում կայանալիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին Գեղարքունիքի մարզպետարանի մասնակցության կարևորությունը։
«Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը կարևոր նշանակություն ունի երկու երկրների տնտեսական զարգացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման տեսանկյունից»,-նշեց Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22