Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

21.09.2021

Շնորհավո՛ր ծնունդդ, ազատ, անկախ 30-ամյա Հայաստանի Հանրապետություն։
Հարյուրամյակներ շարունակ ազգային պետականությունը կորցրած, քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար սեպտեմբերի 21-ը վերածննդի խորհուրդ ունի։
Այս օրը մեր հավատի, վստահության ու համոզմունքների խորհրդանիշն է, քանզի երկրի անկախությունը բալասան է դառնում ոչ միայն անցած վերքերը բուժելու, այլև ուրախության ու զարթոնքի, վաղվա նկատմամբ անսահման հույսեր պարգևելու առումով։
Մենք, հիրավի, ապրում ենք պատմական դարաշրջանում։ Արդի աշխարհը նորանոր մարտահրավերներ է նետում մեզ։ Համոզված եմ, որ կարող ենք դրանք հաղթահարել միասնականությամբ ու նվիրումով, այն միասնությամբ, որի ծնունդն է անկախությունը։
Օրվա առիթով հիշատակի և երախտագիտության խոսքեր պետք է ասել նրանց հասցեին, ովքեր հերոսացան ու նահատակվեցին հանուն Հայաստանի։
Այսօր կառուցելով ու զարգացնելով մեր անկախ երկիրը, պետք է կատարենք այդ հերոսների պատվիրանը՝ վառ պահելով նրանց հիշատակը։
Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ, ամուր կամք՝ շենացնելու ու հզորացնելու մեր հայրենիքը, կերտելու մեր երազանքների հզոր Հայաստանը։
Թող անկախության յուրաքանչյուր հաջորդ տարեդարձ արձանագրի նոր հաջողություններ Հայաստանի Հանրապետության ու համայն հայության կյանքում։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55