Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի 1-ին մրցաշարը

20.09.2021

Ավարտվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի 1-ին մրցաշարը, որի գաղափարի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։
Հաղթող հեծանվորդները արժանացան տարբեր խրախուսանքների։
Մրցանակների հանձման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հյուրեր, մարզաշխարհի ներկայացուցիչներ։
Մրցաշարին մասնակցել են տարբեր տարիքային խմբեր ներկայացնող՝ 350 տղամարդ և կին, որոնցից մրցանակների են արժանացել 80 մասնակից։
1-ին տեղ զբաղեցրած մասնակիցները ստացան 1 մլն դրամ, 2-րդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։
«36-ից բարձր կանայք» տարիքային խմբում ՝ 1-ին տեղը գրավեց Սաթենիկ Մնացականյանը, 2-րդը` Ռուզաննա Հովասափյանը, 3-րդը՝ Արփինե Նավասարդյանը։
«41-ից բարձր տղամարդիկ» տարիքային խմբում` 1-ին տեղը զբաղեցրեց Կարեն Բարսեղյանը, 2-րդ տեղը` Արտյոմ Գալստյանը, 3-րդ տեղը` Մարկ Մարտիրոսյանը։
«18-35 տարեկան կանայք» տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Անի Ավագյանը, 2-րդ տեղը՝ Նարե Ղարիբյանն էր,3-րդը՝ Լիլիթ Հարությունյանը։
«18-40 տարեկան տղամարդիկ» տարիքային խմբում առաջատարը Արա Սարգսյանն էր, 2-րդ տեղը` Սերգեյ Պողոսյանը, 3-րդ տեղը գրավեց Անանիա Ոսկանյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55