Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղի ժամանակ» թեմայով ուսումնական վարժանք

16.09.2021

Ղեկավարվելով «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունվարի 23-ի N 30-Ա հրամանի պահանջները, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղի ժամանակ» թեմայով, ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի:
Ուսումնավարժանքին ընդգրկված էին Գեղարքունիքի մարզպետարանի ծառայությունների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, ԱԻ մշտական գործող հանձնաժողովի, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ համայնքների ղեկավար կազմերը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը:
Վարժանքը նախատեսված էր բնակչության պաշտպանության տարեկան միջոցառումների պլանով:
Ուսումնավարժության նպատակն էր ստուգել մարզի և վարժանքում ընդգրկված համայնքների արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովների պատրաստությունը ջրհեղեղի ժամանակ բնակչության պաշտպանության միջոցառումներ կազմակերպման ուղղությամբ:
Կատարելագործել համապատասխան ղեկավար մարմինների, կազմավորումների և արագ արձագանքման ուժերի ունակությունները ջրածածկված գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման դեպքում:
Ստուգել մարզի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» պլանի իրատեսությունը:
Ուսումնավարժանքի տարբեր փուլերում ծառայությունների պետերը ներկայացրեցին զեկույց՝ իրենց ոլորտում առաջադրանքի վերաբերյալ իրականացված միջոցառումների մասին:
«Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղի ժամանակ» թեմայով ուսումնական վարժանքի աշխատանքները գնահատվեցին բավարար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55