Նորություններ
«Մի′ գուշակիր, արի′ հետազոտվելու» հանրային միջոցառում
15.09.2021

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին:
Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» ավտոմեքենայում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որը ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Սեպտեմբերի 20, ք.Գավառ` ժամը 11:00-18:00, Գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ:
Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում: