Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

08.09.2021

ՀՀ Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում որոշում կայացվեց Կարեն Սարգսյանին նշանակել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:
Կարեն Վահանի Սարգսյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում:
2001թ. ավարտել է Ծովինար գյուղի Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը:
2002-2008թթ. սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտի մարզական լրագրության բաժինը:
2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2009-2015թթ. տեղափոխվել է ՌԴ  մայրաքաղաք Մոսկվա՝ զբաղվել ձեռներեցությամբ:
2016թ. ընդունվել և սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը:
2018թ. առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից:
01.04.2019թ. – 04.05.2019թ. «Գեղարքունիք» ՋՕԸ, փոխտնօրեն:
04.05.2019թ. – 15.11.2019թ. - «Գեղարքունիք» ՋՕԸ, տնօրեն:
20.11.2019թ. – «Մելիորացիա» ՓԲԸ, գլխավոր տնօրենի ժ/պ:

2020-2021թ -սեպտեմբերի 3-ը - ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ:

ՀՀ Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1441-Ա որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-09-16 15:53:26