Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղկաշենում իրականացվում է խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման խոշոր ծրագիր

07.09.2021

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում 2021 թվականի օգոստոսի 10-ից սկսվել եւ ընթանում է խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը։ Ծրագրով նախատեսվում է Ծաղկաշենի խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցի,մի քանի աղբյուրակապերի ու քլորակայանի կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգում եւ բոլոր 120 բնակարաններում տնային միացումների իրականացում։ Կառուցվող ջրատարի ընդհանուր երկարությունը կազմում է 10 կիլոմետր 600 մետր, որից 4 կլիոմետր 400 մետրը կազմում է արտաքին, մնացած 6,2 կլիոմետրը՝ ներքին ցանցը։ Պայմանագրով նախատեսված է շինարարական աշխատանքներն ավարտել 2 տարվա ընթացքում:Այս պահին Ծաղկաշենում աշխատում է 5 միավոր տեխնիկա, շինարարությունն ընթանում է մեծ թափով:
Ծաղկաշեն համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանի տեղեկացմամբ՝ ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 423 միլիոն դրամ։ Այն իրականացվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրամիության ֆինանսական միջոցների հաշվին, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55