Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի բժշկական կենտրոնը՝«Տարվա մարզային բժշկական կենտրոն»

06.09.2021

Սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ «Հուսո աստղ »ամենամյա մրցանակաբաշխությունը՝ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ 2021» խորագրի ներքո:

Այն կազմակերպվել էր Համազգային վստահության խորհրդի կողմից: Լավագույններն ընտրվել էին սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում:

Ի թիվս պարգևատրված մի շարք բժիշկների և բուժհիմնարկների՝ Գավառի բժշկական կենտրոնը այս մրցանակաբաշխության ընթացքում արժանացավ «Տարվա մարզային բժշկական կենտրոն» մրցանակի:

Այն բժշկական կենտրոնին շնորհվեց՝ բժշկի կոչումը բարձր պահելու , արդի նորամուծությունների կիրառման և որակյալ մասնագետներով հագեցած անձնակազմ ձևավորելու համար :

Մրցանակը հանձնվեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանին:
Տնօրենը շնորհակալություն հայտնեց վստահության համար, նշելով, որ խրախուսանքը նաև պարտավորեցնում է ավելի ակտիվ գործունեություն ծավալել բնակչության առողջության ապահովման հարցում:

Գարիկ Սողոմոնյանը հավելեց, որ այդ մրցանակը նաև Գավառի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի ցուցաբերած տքնաջան աշխատանքի, բարձր պատասխանատվության և մասնագիտական որակյալ կարողությունների արդյունք է: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38