Նորություններ
Ներքին Գետաշենում ավարտվել են 11 փողոցների ասֆալտապատման աշխատանքները
19.08.2021

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ավարտվել են թվով 11 փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվել են նախորդ տարվանից անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին Ներքին Գետաշենի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 250 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել էր ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը։Ծրագրի մեկնարկը տրվել է 2020 թվականի ընթացքում: Այն շարունակվեց այս տարվա մայիսից եւ ավարտին հասցվեց օգոստոսի կեսերին։ Ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 11 փողոց՝ 4700 գծամետր երկարությամբ եւ 20 հազար քառակուսի մետր մակերեսով։ Այս պահին համայնքում սկսվել են ճանապարհաշինական հերթական աշխատանքները, որոնք դարձյալ իրականացվում են ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի ընթացքում նախատեսված եւ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 141 միլիոն դրամ։