Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մինչև ուսումնական տարվա մեկնարկը բոլոր դասագրքերը կբաշխվեն դպրոցներին

19.08.2021

Գեղարքունիքի մարզում արդեն մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի բաշխման գործընթացը:
Պետական բյուջեի միջոցների հաշվին տպագրվող 38 անուն դասագքերից մարզ է ներկրվել 53 540 տպաքանակով, իսկ «Դասագրքերի և ՏՏ շրջանառու հիմնադրամի» միջոցներով տպագրվող 21 անուն դասագրքերից՝ 32 002 տպաքանակով:
Մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում դասագրքերի բաշխման գործընթացը համակարգվում է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետների կողմից:
Նույն վարչության պետ Կարեն Զազյանի հավաստմամբ՝ մինչև օգստոսի 31-ը բոլոր դասագրքերը կբաշխվեն ըստ համապատասխանության: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55