Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում մաքրվում է Գավառագետի հունը

19.08.2021

Վերջին օրերի ընթացքում Գավառի համայնքապետարանի բյուջեից տրամադրած միջոցների հաշվին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում մաքրվում է Գավառագետի հունը։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այդ նպատակով տեղական բյուջեից հատկացվել է 3 միլիոն 784 հազար դրամ։ «Նախաձեռնությունը եւ մաքրման աշխատանքների իրականացումը շատ կարեւոր են, տեղին ու ժամանակին։ Կուտակված տիղմի հետեւանքով բարձրացել է Գավառագետի հունը, ինչից էլ խոնավանում են շրջակա շինություններն ու ցանքերը՝ անհաղթահարելի վիճակ ստեղծելով բազմաթիվ տնտեսությունների համար։ Մաքրման աշխատանքներից հետո, երբ գետի հունը ցածրացել է, արդեն ցանքերն ու շինությունները հետզհետե ազատվում են փչանալու եւ քայքայվելու վտանգից»,-ներկայացրին Գավառի Հացառատ թաղամասի բնակիչները։
Մաքրման աշխատանքներն իրականացնում են ԹԻՎ 28 ՇՄՇ մասնագետները։ Աշխատանքները շարունակվելու են նաեւ առաջիկա օրերի ընթացքում։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55