Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լուսակունքում կկառուցվի լուսավորության ցանց

19.08.2021

Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց կկառուցվի առաջին փողոցի մի հատվածում, 9-եւ 10-րդ փողոցներում։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն 858 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 6 միլիոն 514 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 4 միլիոն 343 հազար դրամը՝ Լուսակունքի համայնքապետարանը։
Լուսավորության ցանցը կկառուցվի 1958 գծամետր երկարությամբ։ Երեք փողոցներում կտեղադրվի 66 լուսատու, որոնք կաշխատեն ԼԵԴ համակարգով։
Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։ Լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ Լուսակունքում իրականացվել են նաեւ 2020 թվականին։
Այս տարի ծրագրված աշխատանքներն ավարտելուց հետո գամայնքի լուսավությունը կապահովվի մոտ 60 տոկոսով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55