Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ հրդեհների առաջացման ու տարածման վտանգի կանխարգելման աշխատանքային խմբի առաջին նիստը

18.08.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի 2021 թվականի օգոստոսի 6-ի համապատասխան գրության համաձայն՝ Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի համապատասխան որոշմամբ, ստեղծվել է Գեղարքունիքի մարզի անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանն ու բնությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքային խումբ:
Օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ նշված աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր աշխատանքային խմբի ղեկավար, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը:
Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, մարզպետարանի ՏԻՄ վարչությունների, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, «Սևան» ազգային պարկի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի, ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի ղեկավարներ և պատասխանատու աշխատողներ:
Նիստի ընթացքում աշխատանքային խումբը քննարկեց մի շարք թեմաներ, որոնք առնչվում էին բարձր ջեմային ռեժիմով պայմանավորված մարզի մի շարք հատվածներում հակահրդեհային կանոնների պահպանության, այդ ուղղությամբ իրականացվող տարաբնույթ միջոցառումների իրականացմանը: Խոսվեց Գեղարքունիքի մարզի անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային նշանակության ճանապարհիների հարթեցման, անջրպետների կառուցման, ջրաղբյուրների, հիդրանտների հիմնման, ջրային ցանցերում ըստ անհրաժեշտության ջրի ապահովման, գործնական միջոցառումների պլանավորման և իրականացման մասին։ Շեշտվեց, որ այս ամենին հասնելու համար հարկավոր է փոխհամագործակցված աշխատանք տանել համայնքների ղեկավարների, շահագրգիռ կառույցների ու բնակչության հետ:
Աշխատանքային խմբի ղեկավար, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն առաջարկեց խմբի անդամներին՝ նշված միջոցառումների իրականացման, իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով հրդեհավտանգ վայրերում կատարել ամենօրյա շրջայցեր և պարբերաբար զեկուցել առկա իրավիճակի մասին, իսկ հավաքված խնդիրները երկշաբաթյա պարբերականությամբ քննարկել աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30