Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մարտական ծառայություն» մեդալ՝ Արցախյան պատերազմի մասնակցին

17.08.2021

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհաբերած մարտիկներից է Ծովազարդ համայնքից՝ պահեստազորային Շահեն Աշոտի Ղարիբյանը: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Շահեն Ղարիբյանին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալ: Հերոսի ծնողներին այցելեցին և մեդալի հանձնման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի խորհրդական Աշոտ Կարապետյանը, մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի պատասխանատու Վանիկ Գոզեյանը:
Ներկաները մեծարանքի և ոգեկոչման խոսքեր հնչեցրին Շահենի հասցեին, սփոփելով անմահ հերոսի ծնողներին և հարազատներին: Մեդալը համալրեց Շահեն Ղարիբյանի անձնական անկյունում տեղադրված իրերի շարքը, որպես անխոս վկա՝ նրա անցած մարտական ճանապարհի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:02:53