Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խրախուսվեցին Արմ ֆայթինգ մրցաշարի հաղթողները

16.08.2021


Օգոստոսի 16-ին Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանն ընդունեց օրերս կայացած «Արմ ֆայթինգ պրոֆեսիոնալ ֆեդերացիայի» Arm Fighting -70 մրցաշարում Գավառի տարածաշրջանից մասնակցություն ցուցաբերած և հաղթող ճանաչված մարզիկներին։ Նրանք էին՝ Գավառ քաղաքը, ինչպես նաեւ քաղաքի Հացառատ և Արծվաքար թաղամասերը ներկայացնող պատանի մարզիկներ Վաչագան Մերթարչյանը, Լևոն Հակոբյանը, Օնիկ Մարտիրսյանը, Արթուր Ասոյանը, Սեդա Առաքելյանը և Մայիս Ավագյանը:
Մարզիկները Նարեկ Մանուկյանի հետ կիսվեցին մրցապայքարում ունեցած մասնակցության, ձեռքբերումների և հեռանկարների մասին:
Այնուհետև Նարեկ Մանուկյանը պատանի մարզիկներին խրախուսեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55