Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով խրախուսվեցին բազկամարտի առաջնության մի խումբ հաղթողներ

16.08.2021

Օգոստոսի 16-ին Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանն ընդունեց Մարտունու տարածաշրջանից բազկամարտի Հայաստանի առաջնության մասնակիցներին: Վերջիններս Հայաստանի Հանրապետության բազկամարտի մեծահասակների և պատանիների առաջնությունում, աջ և ձախ ձեռքով տարբեր քաշային կարգերում, առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկներն էին, ովքեր մրցաշարի կազմակերպիչ Ֆինիկո Արմենիա կազմակերպության կողմից արժանացել էին տարբեր կարգի դիպլոմների, մեդալների և գավաթների:
Նարեկ Մանուկյանը ողջունեց մարզիկներին՝ առաջնությունում մասնակցություն ցուցաբերելու և մրցանակային տարբեր տեղեր զբաղեցնելու համար, հույս հայտնելով, որ առաջիկա մրցաշարերում թիմի անդամներն իրենց մարզումների, ձգտումների և նվիրումի արդյունքում կնվաճեն նորանոր հաղթանակներ: «Հարգելի մարզիկներ, ձեր հաջողությունը, անշուշտ, նաև Գեղարքունիքի մարզի հաջողոթյունն է: Մենք հպարտանում ենք ձեզ շնորհված խրախուսանքների և պարգևների համար և մեր երախտագիտությունը հայտնում այն անձանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի դուք հաղթանակներ ունենաք»,- մարզիկներին դիմեց Նարեկ Մանուկյանը:
Այնուհետև բազկամարտի առաջնության հաղթողներ Արման Մրտեյանը՝ Զոլաքար համայնքից, Ազատ Սրապյանը՝ Վերին Գետաշեն համայնքից, Արամ Ավետիսյանը՝ Զոլաքար համայնքից, Արթուր Սիրականյանը՝ Վաղաշեն համայնքից, Ջանիբեկ Ղազարյանը՝ Զոլաքար համայնքից, Աղվան Մանուկյանը՝ Վերին Գետաշեն համայնքից և Վարդան Խաչատրյանը՝ Վարդենիս համայնքից, խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով: Այն բազկամարտիկներին հանձնեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12