Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի քաղաքի երեք մանկապարեզների տանիքներին կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ

16.08.2021

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1, 2, 3 մանկապարտեզների տանիքներին կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ, որոնք տարեկան կարտադրեն 66 հազար կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա։  Շինարարությունը կատարվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 16 միլիոն 414 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 669 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 774 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է, շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերի ընթացքում։
Այս ծրագրի իրականացման արդյունքում շահագործվելու է 40 կիլովատտ ժամ հզորության արեւային ֆոտովոլտային կայան, որը էլեկտրաէներգիայով սնուցելու է թիվ 1,2,3 մանկապարտեզները եւ գիշերային լուսավորության ցանցը։ 25 կիլովատտ ժամ հզորության արեւային կայան կտեղադրվի թիվ 2 եւ 3 մանկապարտեզների տանիքներին, 15 կիլովատտ ժամ հզորության կայան ՝ թիվ 1 մանկապարտեզի տանիքին։ մասնագիտական հաշվարկներով վերոնշյալ երեք մանկապարտեզների էլեկտրաէներգիայի ծախսը, միասին վերցրած, տարեկան կազմում է 16 հազար 700 կիլովատտ ժամ։ Կայանների շահագործման շնորհիվ տարեկան տնտեսվելու է շուրջ 2 միլիոն 900 հազար դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12