Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովինարում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց

13.08.2021

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուտով կտրվի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման մեկնարկը։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 151 միլիոն 743 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 106 միլիոն 220 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 45 միլիոն 523 հազար դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է տասնամյակների վաղեմությամբ կառուցված եւ ֆիզիկապես մաշված ջրատարի փոխարինում մետաղապլաստե խողովակներով, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, օրվա կարգավորիչ 2 ջրամբարի եւ ջրահավաք ավազանների կառուցում։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55