Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ
12.08.2021

Սիրելի՛ երիտասարդներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը 1999 թ.-ից ի վեր նշում է որպես Երիտասարդության միջազգային օր՝ մեկ անգամ ևս կարևորելու ձեր առանձնահատուկ դերը պետությունների կայացման և առաջընթացի, հայրենի երկրի զարգացման գործում։
Ձեր երազանքներով ու ձգտումներով է պայմանավորված մեր երկրի վաղվա օրը, քանզի հենց երիտասարդներին է վերապահված մեր հայրենիքի ու մեր մարզի կայուն զարգացման, հզորացման, ավելի բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականության ապահովումը:
Դուք եք մեր երկրի ապագան կերտողները՝ վաղվա մտավորականները, քաղաքական ու պետական գործիչները, գիտնականները, բժիշկներն ու մանկավարժները, ակտիվ քաղաքացիական հասարակություն ձևավորողները։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ապրեք, արարեք և շենացրեք մեր հայրենիքը խաղաղ երկնքի ներքո:
Ամենայն բարիք և երջանկություն եմ ցանկանում ձեզ:
Լավագույն ցանկություններով՝ Նարեկ Մանուկյան