Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրդեհ Ճամբարակ քաղաքում

12.08.2021


Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ օգոստոսի 11-ին, ժամը 23։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 12-ին, ժամը՝ 00:10-ին, մարվել՝ 03:05-ին: Այրվել է երկհարկանի տունը (մոտ 150 քմ):
Ճամբարակի համայնքապետարանի հաղորդած տվյալներով բնակարանը պատկանում է Ճամբարակ համայնքի բնակիչ Նվեր Վարդանյանին, ով բնակարանում ապրում էր տիկնոջ և չորս անչափահաս երեխաների հետ միասին: Այրվել է բնակարանի տանիքն ամբողջությամբ, առաստաղը, դռներն ու պատուհանները, տան ամբողջ գույքը:
Համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովը դեպքի վայրում ճշգրտում է հրդեհի պատճառները և վնասի չափերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55