Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղհովիտում ամբողջությամբ վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգը

12.08.2021

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում օգոստոսի 3-ից մեկնարկել եւ ընթանում են խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր փուլ 3. Հայատան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրի շրջանակներում։ Այն ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանական KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրամիության կողմից։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Եղվարդշին» ընկերությունը։ Ծրագրի իրականացման ավարտի համար պայմանագրով սահմանված է 24 ամիս ժամկետ։ Ծրագրով նախատեսվում է 50 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցերի վերակառուցում, օրվա կարգավորիչ 4 ջրամբարների կառուցում, Գեղհովիտ եւ Լեռնահովիտ համայնքների բոլոր 1300 տնտեսություններում տնային միացումներ։
«Գեղհովիտ համայնքի խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը, որոնք կառուցված են տասնամյակների վաղեմությամբ, երկաթյա խողովակներով, քայքայվել ու կորցրել են շահագործման պիտանիությունը։ Բավական է ասել, որ համակարգում ջրի կորուստները կազմում են մոտ 80 տոկոս, բացի այդ մատակարարվող ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին։ Ամբողջությամբ, 50 կլիոմետր երկարությամբ երկաթյա խողովակաշարը փոխարինվում է տարբեր տրամաչափի մետաղապլաստե խողովակներով։ Արվելու է հնարավորը, որպեսզի աշխատանքներն ավարտենք սահմանված ժամկետներում կամ ավելի վաղ»,- ներկայացրեց «Եղվարդշին» ընկերության Գեղհովիտի շինարարական տեղամասի պետ Փայլակ Հարոյանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտ համայնքից շինարարական տարբեր աշխատանքներում ընդգրկվել են մոտ 30 հոգի:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55