Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվում է Գեղարքունիք համայնքի վթարված կամուրջը

09.08.2021

Գեղարքունիք գյուղում արդեն ավարտին են մոտենում այս տարվա գարնանային հեղեղումների պատճառով քանդված գյուղամիջյան կամրջի վերականգնման շինարարական աշխատանքները։ Կամրջի շինարարությունն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից  Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 7,5 միլիոն դրամի հաշվին։ 400 հազար դրամ էլ հատկացրել է Գեղարքունիքի համայնքապետարանը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի վերջին տասնօրյակից եւ կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում։ «Օգոստոսի 9-ի դրությամբ արդեն կառուցվել են կամրջի հենապատերը եւ ծածկը։ Առաջիկա օրերին կտեղադրվի ասֆալբետոնյա շերտը եւ ճաղավանդակները, կկատարվեն ջրամեկուսացման աշխատանքներ, որից հետո կամուրջը պատրաստ կլինի շահագործման։ Այն կենսական կարեւոր նշանակություն ունի համայնքի կենսագործունեության համար, քանի որ իրար է կապում գյուղի թաղամասերը։ Համայնքի բնակչության անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ արդեն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ կամրջի վթարից հետո առաջացած խնդրին արագ արձագանքելու եւ սեղմ ժամկետներում միջոցներ տրամադրելու համար»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55